«ՀայՌուսգազարդ»-ը ծեծած տեղն է ծեծում:

smallimg2010 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կրկին բարձրանալու է գազի սակագինը։

Նման պահանջով «Հայռուսգազարդ» ընկերությունը արդեն համապատասխան հայտով դիմել է Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով: Ասենք, որ եթե հանձնաժողովը բավարարի հայտը, ապա գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 41.6 տոկոսով:

«Հայռուսգազարդ» ընկերությունը նման որոշումը բացատում է հիմնականում դրամի արժեզրկմամբ և դոլլարի արժևորմամբ: 2009-ի ապրիլի ապրիլի 1-ից ի վեր սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 99 դրամ՝ նախկին 84-ի փոխարեն։ Սակագինը հաստատելիս հաշվի էր առնվել նաեւ դոլարի փոխարժեքը, որն այն ժամանակ ընդունվել էր 303.36 դրամ։ Այսօր մեկ դոլարը արդեն 386 դրամ է: Հետևավաբար կազմակերպության պահանջը բարձրացնել սակագինը տրամադրվող գազի դիմաց, բավական արդարացված է հնչում:

Այնպես որ, կարելի է ենթադրել, որ Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողովը կհաստատի գազի նոր սակագինը: Մյուս կողմից էլ մեր կառավարությունը ձեռքերը այս հարցում լվացել է դեռևս 2008թ-ից մայիսի 1-ից, երբ դադարեցրեց գազի սակագների սուբսիդավորումը:

Բա մենք սպառողներս ինչ անենք:

Ահա սա է հարցերի հարցը, որը վաղուց արդեն չի հետաքրքրում մեր հայ պաշտոնյաներին, էլ ուր մնաց ռուս բիզնեսմեններին: Թե չէ նմացած ամեն ինչ նորմալ է, գերշահույթներ, “ատկատներ”… 

Եվ այս ամենը տնտեսական ճգնաժամի այս ծանր պայմաններում, երբ երկրում աղքատության մակարդակի կտրուկ աճ է գրանցվել, գործազրկության ցուցանիշների աննախադեպ բարձրացում կա, արտագնա աշխատանքների հնարավորությունների և արտերկրից դրամական ներհոսքի կտրուկ կրճատում: Գազի սակագնի բարձրացումը ձնեգնդի նման հանգեցնելու է գների կտրում աճին նաև այլ ոլորտներում, ներառյալ սնունդը:

Երբ փորձում ես համադրել այս բոլոր փաստերը մնում է միայն զարմանալ , ավելին հիանալ մեր ժողովրդի համառության վրա, որ դեռ հաջողացնում է գոյատևել նման առատաձեռն հարևանների և հոգատար կառավարության պայմաններում:

Չէ եղբայրս, սա ՌԻՈ Դե ԺԱՆԵԻՐՈՆ չէ,  ոչ էլ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ …

 untitled

  • Share/Save/Bookmark

Leave a Reply